Մեծ Բրիտանիայում ցանկանում են քննությունների ժամանակ արգելել բոլոր տիպի ժամացույցները

Մեծ Բրիտանիայում ցանկանում են քննությունների ժամանակ արգելել բոլոր տիպի ժամացույցները

Մեծ Բրիտանիայում ցանկանում են քննասենյակներում արգելել ցանկացած տիպի ժամամացույցները, քանի որ ավելի ու ավելի շատ սարքեր են միանում ինտերնետին, ինչը խարդախության հնարավորություն է տալիս: Քննությունների չարաշահման անկախ հանձնաժողովը, որը ստեղծվել է հանրային քննությունների ժամանակ տարածված խարդախությունների հետաքննության համար, զգուշացրել է, որ դիտորդներն արդեն ավելի հաճախ չեն կարողանում խելացի ժամացույցները տարբերել սովորական ժամացույցներից: Հանձնաժողովը հայտարարել է, որ «ինտերնետային սարքերի անընդհատ կատարելագործումը» նպատակահարմար է դարձնում ժամացույցների ամբողջական արգելքը: Խելացի ժամացույցները, բջջային հեռախոսները և այլ ինտերնետային սարքեր արդեն արգելված են քննական դահլիճներում: Հանձնաժողովի նախագահ Ջոն Դանֆորդը հայտարարել է. «Կարող է թվալ, որ ժամացույցն ուղղակի ցույց է տալիս ժամանակը, բայց իրականում ուսանողը սեղմում է կոճակը և դրանք դառնում են էլ-փոստով ժամացույցներ: Այսպիսով, կարծում եմ, որ ակնհայտ է ժամացույցներն արգելելու անհրաժեշտությունը»: Զեկույցում առաջարկվում է նաև, որ քննական հանձնաժողովները վերահսկեն քննական թերթերի ապօրինի վաճառքի «մութ» ցանցը, և որ քննությունների ընթացքում մաքրվեն զուգարանները՝ թաքցված նշումների և հեռախոսների առկայությունը ստուգելու համար: