Թուրքիայում գրեթե 90 ռուսաստանցի է մահացել տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր. ՌԴ-ի դեսպան

Թուրքիայում գրեթե 90 ռուսաստանցի է մահացել տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր. ՌԴ-ի դեսպան

Ռուսաստանի գրեթե 90 քաղաքացի է մահացել Թուրքիայում տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր: Ինչպես սեպտեմբերի 11-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը, դա կապված է հանրապետություն զբոսաշրջիկների հոսքի աճի հետ: «Ներկայիս տուրիստական սեզոնը, որը դեռ չի ավարտվել, ցավոք, շատ ծանր ստացվեց Թուրքիայի հարավում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված պատահարների թվով: Այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան ելքով 88 դեպք և բժշկական տարհանման մոտավորապես 40 փաստ,- նշել է դիվանագետը:- Դա բացատրվում է Ռուսաստանից զբոսաշրջիկների ավելացող հոսքով: Անցած տարի Թուրքիա են այցելել մեր շուրջ 6 միլիոն քաղաքացիներ, այս տարի, ինչպես սպասվում է, նրանք պետք է ավելի շատ լինեն»: