Ո՞րն է լինելու մեր գործողությունը, օրինակ, պակիստանցու նկատմամբ. Արման Բաբաջանյանը՝ փոխնախարարին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Օտարերկրացիների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ինչպես նշեց արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը՝ փոփոխությունը վերաբերում է «արտաքսման» հասկացության ընդլայնմանը. «Եթե ՀՀ-ում օտարերկրացին կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, ևս կարող ենք հնարավորություն ունենալ նրան արտաքսելու»: «Ինչպե՞ս է հարցը կարգավորվում այն երկրների հետ, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, ավելին՝ այդ երկրները չեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունը: Օրինակ՝ ես գիտեմ մի այդպիսի դեպք, երբ ԱԱԾ մեկուսարանում Սաուդյան Արաբիայի մի քաղաքացի էր»,- փոխնախարարին հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Պատգամավորի խոսքով՝ Պակիստանի հետ չունենք որևէ կարգի հարաբերություն, ավելին՝ Պակիստանը ամենաբարձր մակարդակով թշնամական հայտարարություններ է անում Հայաստանի վերաբերյալ. «Ո՞րն է լինելու մեր գործողությունը, օրինակ, իրենց քաղաքացու նկատմամբ»:   Մանրամասները՝ տեսանյութում: