ՊՊԾ գնդում ո՞ւմ կրակոցից է մահացել ոստիկան Գագիկ Մկրտչյանը

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը: Ներկայացել էին  քրեական գործից  անջատված մասով ամբաստանյալներ Արմեն Լամբարյանը և Խաչատուր Գիչյանը: Լամբարյանը հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերին պատասխանել, թեև նրան հարցեր ուղղեցին ոչ միայն պետական մեղադրողն ու դատավորը, այլև ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Հարցերն ուղղվում էին հիմնականում գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին