Մեր հարկատուների հաշվին պահում ենք բանտում, հետո՞ արտաքսում ՀՀ-ից. Սերգեյ Բագրատյանը՝ փոխնախարարին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Օտարերկրացիների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ինչպես նշեց արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը՝ փոփոխությունը վերաբերում է «արտաքսման» հասկացության ընդլայնմանը. «Եթե ՀՀ-ում օտարերկրացին կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, ևս կարող ենք հնարավորություն ունենալ նրան արտաքսելու»: «Պատիժը կրելուց հետո մարդը չի՞ կարող մնալ Հայաստանում»,- փոխնախարարին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորի կարծիքով՝ պետք է լինի ժամկետային սահմանափակում. «Եթե արտաքսում եք, պետք է նշեք՝ 5 տարով, 10 տարով. անժամկետ չի կարող դա լինել»: Սերգեյ Բագրատյանը նաև կարծում է, որ պետք է արտաքսել մինչև բանտում պատիժը կրելը. «Մենք մեր հարկատուների հաշվին պահում ենք, մեծացնում ենք, ճանապարհում ենք, որ գնա՞»:   Մանրամասները՝ տեսանյութում: