Չենք կարող ընդունել հակասահմանադրական համարվող կարգավորում. Արարատ Միրզոյան

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Անդրադարձ կատարելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հայտարարությանը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք չենք կարող մեզ թույլ տալ ընդունել այնպիսի կարգավորում, որը հետագայում պարզվի՝ հակասահմանադրական է: Եթե բազային արժեքը կարգավորվում է օրենքի մակարդակով, ապա պիտի շարունակի կարգավորվել օրենքի մակարդակով»: Նրա խոսքով՝ կա նաև իրավական տեխնիկայի խնդիր:   Մանրամասները՝ տեսանյութում: