Ավստրալիայի երեք քաղաքացի Է ձերբակալվել Իրանում

Ավստրալիայի երեք քաղաքացի Է ձերբակալվել Իրանում

Իրանում ձերբակալվել են Ավստրալիայի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը նաև բրիտանական անձնագիր ունեն: Այդ մասին հայտնել Է The Guardian-ը: Հրատարակության աղբյուրների տվյալներով, ձերբակալվածներից մեկն ավստրալական համալսարանի կին դասախոս Է: Զրուցակիցները նշել են, որ նա ձերբակալվել Է մի քանի ամիս առաջ: Մյուս երկու ավստրալացիները՝ բլոգեր կինը և նրա ամուսինը, ձերբակալվել են մի քանի շաբաթ առաջ՝ երկրում ճամփորդելու ընթացքում: Հաղորդվում Է, որ երկու կանայք պահվում են Թեհրանի «Էվին» բանտում: Տղամարդու գտնվելու վայրը հայտնի չԷ: Թեև ձերբակալվածներից երկուսը երկքաղաքացիություն ունեն, ավստրալական կառավարությունը Թեհրանի հետ բանակցություններ Է վարում բոլոր երեք ձերբակալվածների ազատման պայմանների շուրջ: Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել Է, որ դեպարտամենտը «հյուպատոսային օգնություն Է ցուցաբերում այն երեք ավստրալացիների ընտանիքներին, որոնց ձերբակալել են Իրանում»: Վկայակոչելով տեղեկատվության գաղտնիությունը՝ նա հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: