Ռոուհանին մեկնաբանել Է Բոլթոնի պաշտոնաթողությունը

Ռոուհանին մեկնաբանել Է Բոլթոնի պաշտոնաթողությունը

ԱՄՆ-ը պետք Է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չԷ: Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին: «Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն Է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն Է և դիմադրությունը: Ամերիկացիները պետք Է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չԷ: Ռազմամոլները պետք Է հեռանան, նրանք (ԱՄՆ-ը) պետք Է հրաժարվեն ճուռակների քաղաքականությունից»,- ասել Է Ռոուհանին կառավարության նիստում: