Սիրիայում ԱՄՆ–ն աջակցում է ահաբեկիչներին՝ նրանց դեմ պայքարը միայն ձևացնելով. Թուրքիայի ԱԳՆ

Սիրիայում ԱՄՆ–ն աջակցում է ահաբեկիչներին՝ նրանց դեմ պայքարը միայն ձևացնելով. Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ–ն միայն արտաքինից է փոխգործակցում Թուրքիայի հետ՝ Սիրիայի հյուսիս–արևելքում անվտանգության գոտի ստեղծելու գործում, իսկ իրականում ամրապնդում է ահաբեկիչների հետ համագործակցությունը,– սեպտեմբերի 10-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։ Չավուշօղլուի կարծիքով՝ Միացյալ Նահանգները շարունակում են աշխատել Սիրիայում քրդական ջոկատների հետ, չնայած որ ասում են, թե Թուրքիան Ամերիկայի դաշնակիցն է։ «Մենք խոսում ենք դաշնակցի մասին, որը չի կարողանում չհամագործակցել ահաբեկչական կազմակերպության հետ։ Նա միաժամանակ մեզ հետ համատեղ աշխատանք է ցույց տալիս, միևնույն ժամանակ ամրապնդելով նրանց հետ իր համագործակցությունը»,– հայտարարել է Չավուշօղլուն՝ նկատի ունենալով ամերիկյան զինվորականների և հատուկ ծառայությունների համագործակցությունը սիրիական քրդերի հետ։