Դեռ ոչ մեկը «տատիկի» գույքահարկին չի կպնելու. Այս օրենքը գույքի արժեքի մասին է. Բաբկեն Թունյան

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Թյուրընկալում կա. այս օրենքը ոչ թե գույքահարկի մասին է, այլ գույքի արժեքի: Թե հետագայում այդ գույքահարկը ինչպես կփոխվի՝ հետագայում հաշվարկներ կանի ֆինանսների նախարարությունը ու կներկայացնի»,- հայտարարեց Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով՝ այս օրենքը կանխարգելելու է, որ համայնքների կողմից համայնքային հողերը ջրի գնով օտարվեն. «Դեռ ոչ մեկը «տատիկի» գույքահարկին չի կպնելու»:   Մանրամասները՝ տեսանյութում: