Հնարավո՞ր է գույքահարկը 8 անգամ բարձրանա. Կարեն Սիմոնյան

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարցեր հնչեցրեց՝ ուղղված Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին. «Գույքահարկը բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ, հնարավո՞ր է գույքահարկը 8 անգամ բարձրանա: Ինչքա՞ն հարկային մուտքեր են ավելանալու: Ովքե՞ր են գնահատելու, ովքե՞ր են կրելու այս օրենքի ազդեցությունը՝ մասնավոր ֆիզիկական անձի՞նք, թե՞ բիզնեսը: Որքա՞ն է կազմում նաև հին գույքը»:   Մանրամասները՝ տեսանյութում: