ՍԴ-ն լեգիտիմ չէ. այդ որոշումը կայացվել է անձանց կողմից, ովքեր դրա իրավունքը չունեին

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 11-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ ԱԺ-ի առաջիկա անելիքներին, առանձնացրեց երկու կարևոր օրոնսդրական նախաձեռնություն։ Առաջինը՝ բալային համակարգի հետ կապված և երկրորդը՝ վերջին շրջանում շատ քննարկվող գրպանահատության մասին։ Ըստ մեր զրուցակցի սկսած 5000 դրամից ավել արված գողությունը կդառնա քրեօրեն պատժելի արարք։ Խոսելով ՍԴ որոշման մասին, պատգամավորն ասաց՝ կայացվել է այնպիսի որոշում, որ և՛ ոչխարները ողջ մնան և՛ գայլերը կուշտ։ Ըստ նրա, սակայն, այդ որոշումը լեգիտիմ լինել չի կարող, որովհետև լեգիտիմ չէ Սահմանադրական դատարանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում