Թրամփը խոստովանել է, որ կարոտում է իր նախկին խորհրդական Մաքմաստերին

Թրամփը խոստովանել է, որ կարոտում է իր նախկին խորհրդական Մաքմաստերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարոտում է ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական գեներալ–լեյտենանտ Հերբերտ Մաքմաստերին, որը հրաժարական տվեց ամերիկյան առաջնորդի հետ տարաձայնությունների պատճառով 2018 թվականին,– հաղորդում է NBC News գործակալությունը։ Ինչպես հայտնի է դարձել՝ Մաքմաստերի հրաժարականից հետո Թրամփը սկսել է ժամանակ առ ժամանակ զանգահարել իր նախկին խորհրդականին։ Հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ ինքն ու Սպիտակ տան իր օգնականները կարոտում են Մաքմաստերին։ Նշվում է, որ հեռախոսազրույցներից մեկի ժամանակ ամերիկյան առաջնորդը Մաքմաստերից խորհուրդ է հարցրել ազգային անվտանգության տարբե խնդիրների շուրջ և նրա կարծիքն է հարցրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակելու թեկնածուների վերաբերյալ։