Մենք կանգուն ենք, իսկ նա գնաց. Իրանում մեկնաբանել են Բոլթոնի պաշտոնանկությունը

Մենք կանգուն ենք, իսկ նա գնաց. Իրանում մեկնաբանել են Բոլթոնի պաշտոնանկությունը

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ պաշտոնանկ անելով ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին, ԱՄՆ–ն աշխատանքից ազատել է պատերազմի և տնտեսական ահաբեկչության ամենամեծ կողմնակցին։ «Մի քանի ամիս առաջ Ջոն Բոլթոնը խոստացավ, որ Իրանը երեք ամսից գոյություն չի ունենա. մենք դեռ կանգուն ենք, իսկ նա հեռացավ։ Աշխատանքից ազատելով պատերազմի և տնտեսական ահաբեկչության խոշորագույն կողմնակցին՝ Սպիտակ տունը ավելի քիչ խոչընդոտներ կունենա Իրանին հասկանալու համար»,– Twitter-ում գրել է Ռաբիին՝ ի պատասխան Բոլթոնի պաշտոնանկության մասին լուրին։