Քոչարյանը կմնա կալանքի տա՞կ, թե՞ կազատվի. Մտահոգություններ՝ սեպտեմբերի 12-ին ընդառաջ. «Ժողովուրդ»
08:47 | 2019-09-11
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը, որը մտահոգություններ է առաջացրել իշխանությունների ներսում, քանի որ գուցե հենց նիստի ժամանակ էլ կատարվի ՍԴ որոշումը, որը ենթադրում է Քոչարյանի` կալանքից ազատումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունների համար այս օրերին քննարկվող ու այդպես էլ լուծում չստացող թեման շարունակում է մնալ նրան կալանքից ազատելու հարցը:
Ըստ մեր տեղեկությունների` իշխանության ներկայացուցիչները փորձում են ամեն գնով լուծել Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցը, բայց, կարծես թե, օր օրի իրավական հիմքերի տարակարծությունը աղաղակող է դառնում: Մի կողմից` հասարակության մի ստվար զանգված ակնկալում է, որ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, մյուս կողմից` դրա եվրոպական հեռանկարը մշուշոտ է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: