Սևանա լճի պահպանման ծրագիր՝ առանց թվային տվյալների. «Ժամանակ»

Սևանա լճի պահպանման ծրագիր՝ առանց թվային տվյալների. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020թ. ծրագիրը: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ծրագիրը չի պարունակում ոչ մի թվային տվյալ, թե 2020թ. Սևանա լիճը ինչ մակարդակի վրա պետք է գտնվի, լճի մակարդակը պետք է բարձրանա, թե ոչ: Ընդհանուր բնույթի միջոցառումների ցանկ է, որոնք ավելի շատ ենթադրում են ինչ-որ ուսումնասիրություններ, քան կոնկրետ գործողություններ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: