Բազմաթիվ խախտումներ՝ MoTV-ում. ՀԸ-ն կզրկվի՞ հեռարձակման արտոնագրից. «Ժամանակ»

Բազմաթիվ խախտումներ՝ MoTV-ում. ՀԸ-ն կզրկվի՞ հեռարձակման արտոնագրից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3-ից MoTV-ի վերածված հեռուստաընկերությունը իր գործունեության ընթացքում բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, որոնք արձանագրվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքում: Մեր տեղեկություններով՝ ՀՌԱՀ-ը և նրա ղեկավար Տիգրան Հակոբյանը այս հարցով մտադիր են դիմել դատարան՝ ընդհուպ պահանջելով հեռուստաընկերությանը զրկել հեռարձակման արտոնագրից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: