Փաշինյանի հորդորը՝ չհետևել Էդգար Առաքելյանի օրինակին. «Ժամանակ»

Փաշինյանի հորդորը՝ չհետևել Էդգար Առաքելյանի օրինակին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խմբակցության այն պատգամավորների հետ, որոնք, իր կարծիքով, դժգոհություններ ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականությունից: Վարչապետը նրանց հորդորել է չհետևել Առաքելյանի օրինակին, ոչ միայն մանդատը վայր չդնելու, այլ նաև խմբակցությունից դուրս չգալու հարցում, հավաստիացնելով, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը շատ ճիշտ է, ուղղակի ինքը չի կարող որոշ նրբություններ բացահայտել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: