Apple-ը ներկայացրել է երեք խցիկանի iPhone 11 Pro-ն և Phone 11 Pro Max-ը

Apple-ը ներկայացրել է երեք խցիկանի iPhone 11 Pro-ն և Phone 11 Pro Max-ը

Apple 2019 շնորհանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է նոր iPhone 11 Pro-ն և iPhone 11 Pro Max-ը: Երկու մոդելներն էլ պատրաստված են վիրաբուժական պողպատից: iPhone 11 Pro-ն թողարկվել է չորս գույներով՝ մուգ մոխրագույն, արծաթագույն, ոսկեգույն և նոր՝ կանաչ գույնով: Գաջեթը հագեցած է 5.8 դյույմանոց Liquid Retina էկրանով: Նոր մոդելը երեք Pro տեսախցիկների անսովոր համակարգ կունենա: Դրանք տեղակայված են հետևի վահանակի վրա՝ յուրաքանչյուրը 12 մեգապիքսել հնարավորությամբ: Մեկ սեղմումով հնարավոր կլինի երեք լուսանկար անել միանգամից բոլոր օբյեկտիվների վրա: iPhone 11 Pro-ն կարժենա 999 դոլար: Թողարկվել է նաև iPhone 11 Pro Max-ը՝ 6.5 դյույմ անկյունագծով էկրանով: Այն կարժենա 1099 դոլար: Շնորհանդեսի ժամանակ հայտարարվել է, որ սմարթֆոններն աշխատում են շուկայում առկա A13 Bionic ամենաարագ պրոցեսորով: Նախնական պատվերը կընդունվեն ուրբաթ օրվանից: Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին: Շնորհանդեսը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սթիվ Ջոբս թատրոնում՝ Apple-ի կենտրոնակայանում: https://www.youtube.com/watch?v=-tYvQLjbdt0&feature=youtu.be