Վրաստանին առաջարկել են ՆԱՏՕ-ին անդամակցել «առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի»

Վրաստանին առաջարկել են ՆԱՏՕ-ին անդամակցել «առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի»

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն այն կարծիքին Է, որ Վրաստանի իշխանություններին հարկավոր Է քննարկել դաշինքին «առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի» անդամակցելու հարցը: Տարածքային հակամարտությունների լուծումը չափանիշներից մեկն Է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Սակայն 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությունից հետո Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախություն են ստացել, որը ճանաչել են ՌԴ-ն եւ մի շարք այլ երկրներ: «Եթե Վրաստանը պետք Է դառնա ՆԱՏՕ-ի ապագա անդամը, դուք պետք Է շարունակեք ժողովրդավարության բարեփոխումները, պայքարեք կոռուպցիայի դեմ, ապահովեք խոսքի ազատությունը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը… Ես կարծում եմ, որ դուք պետք Է բանավեճեր սկսեք այն հարցի շուրջ, թե ձեզ համար ընդունելի կլինի արդյոք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: Այդ որոշումը պետք Է ընդունի Վրաստանը, ինչից հետո որոշման մասին հարկավոր Է ծանուցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել Է Ռասմուսենը Թբիլիսիում ընթացող միջազգային խորհրդաժողովում: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Օթար Կախիձեն հետաքրքրական Է համարում Ռասմուսենի առաջարկությունը: Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք Է քննարկեն այդ հարցը: Դրա հետ մեկտեղ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին հայտարարել Է, որ դա բավականին բարդ թեմա Է: «Գոյություն ունեն հարցեր, որոնք քննարկում են պահանջում: Անհրաժեշտ Է ընդհանուր փոխհամաձայնություն, լրացուցիչ մեկնաբանություններ դա չի պահանջում: Ո՛չ մենք, ո՛չ մի քաղաքական ուժ չի հրաժարվի այդ տարածքներից… Միջազգային ցանկացած կազմակերպություն Վրաստանի ընդունումը պետք Է տեղի ունենա այն սահմաններով, որոնք ճանաչում Է միջազգային հանրակցությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն»,- հայտարարել Է Վոլսկին լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: