Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: