Ջեկ Ման թողեց Alibaba-ի ղեկավարի պաշտոնը. Bloomberg

Ջեկ Ման թողեց Alibaba-ի ղեկավարի պաշտոնը. Bloomberg

Alibaba չինական ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեկ Ման պաշտոնապես թողել Է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։ Նրա տվյալներով՝ Ջեկ Մային այդ պաշտոնում կփոխարինի գլխավոր տնօրեն Դենիել Չժանը: Ընդ որում՝ գործակալության եւ նրա կողմից հարցված փորձագետների կարծիքով, Alibaba-ի հիմնադիրը կշարունակի ծանրակշիռ դեր խաղալ ընկերության համար կարեւոր որոշումներ ընդունելու հարցում: Մեկ տարուց պաշտոնաթող լինելու պլանների մասին Ջեկ Ման հայտարարել Էր 2018 թվականի սեպտեմբերին: Ջեկ Ման Alibaba-ն բացել Է 1999 թվականին Հանչժոու քաղաքում եւ այն դարձրել աշխարհի խոշորագույն ընկերությունը, որն զբաղվում Է Էլեկտրոնային առեւտրով եւ թվային վճարումներով: Բիզնեսմենն ամենահարուստ մարդկանցից մեկն Է մայրցամաքային Չինաստանում։