Արման Դարչինյանն առաջին հաղթանակն է տարել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Արման Դարչինյանն առաջին հաղթանակն է տարել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում: Եկատերինբուրգում մեկնարկած աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային Արման Դարչինյանը 5:0 հաշվով հաղթեց անգլիացի Մարկ Դիքինսոնի և դուրս եկավ 1/16 փուլ: Հայաստանի հավաքականն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացել է 8 մարզիկով, ահա նրանք. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան: Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: