Նեթանյահուն հայտարարել է Իրանի գաղտնի միջուկային մշակումների մասին

Նեթանյահուն հայտարարել է Իրանի գաղտնի միջուկային մշակումների մասին

Իսրայելն Իրանում միջուկային զենքի մշակման լրացուցիչ գաղտնի վայրեր է հայտնաբերել։ Այս մասին Երուսաղեմում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ներկայացնելով արբանյակից ստացված տվյալներ։ Նշվում է, որ խոսքը Կենտրոնական Իրանում գտնվող Աբադե քաղաքի մասին է։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իրանն օբյեկտը ոչնչացրել է հունիսի վերջից հուլիսի վերջ ընկած ժամանակահատվածում, քանի որ Թեհրանի համար պարզ դարձավ՝ Իսրայելը տեղյակ է այդ մասին։ Նեթանյահուի հայտարարությամբ՝ ԱԷՄԳ-ն «գաղտնի միջուկային պահեստում» ուրանի հետքեր է հայտնաբերել, որի մասին Իսրայելն ասել է անցած տարի։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ դա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի «ակնհայտ խախտում է»։