Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ ՏԻՄ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու առթիվ. Փաշինյան

Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ ՏԻՄ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու առթիվ. Փաշինյան

Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շնորհավորում եմ նաեւ բոլոր ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի: Շնորհավորում եմ նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»,-նշել է նա: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2403287489991632