iPhone 11-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 20-ին

iPhone 11-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 20-ին

iPhone 11-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 20-ին: Այդ մասին հայտնել է AppleInsider-ը: Շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 10-ին: Ստացվում է, որ ռելիզը կթողարկվի ազդարարումից տասն օր անց: Նախապատվերը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին:   Apple-ի բոլոր երեք մոդելները վաճառքում կհայտնվեն միաժամանակ: Վերջին երկու տարում Apple-ը հետաձգում էր iPhone X-ի և XR-ի թողարկումը, երկու անգամ էլ՝ ապարատային ապահովման խնդիրների պատճառով։ AppleInsider-ի տեղեկատվությունը, հավանաբար, վերաբերում է միայն ԱՄՆ-ին և առաջին ալիքի երկրներին։