Սկզբնաղբյուրն
այստեղ
Հակասական կհնչի, բայց ֆանտաստիկայի սիրահարներից ոչ ոքի մտքով անգամ չանցավ, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական առաջնորդող ուժը ոչ թե թարթող ցուցիչներով ու երկար գույնզգույն լարերով մեգահամակարգիչն է դառնալու, այլ ընդամենը սմարթֆոնը, որը հասանելի է լինելու յուրաքանչյուրին՝ Մումբայից մինչև Օկլահոմա, Ասունսյոնից մինչև Կոնոտոպ: Ավելի հեշտ էր պատկերացնել մարդկանց ճամբար Մարսում, քան տաքսիի և սննդի առաքման ծառայություններ: Տեխնոլոգիական փոփոխություններն իրականում շատ օգտակար դարձան մարդկության համար: Հեշտագույն առօրյա պահանջները, շփման և հարմարավետության ձգտումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության համար ավելի կայուն հիմք հանդիսացան, քան աստղերի մասին երազանքները: Լազերային սրի կամ բլաստերի կառուցվածքին ամենայն մանրամասնությամբ ծանոթ ֆանտաստիկայի սիրահարներն, իհարկե, չէին էլ կասկածում, որ մարդիկ կախարդական ապագայից կգերադասեն միլիարդավոր դոլարներ ծախսել այնպիսի սարքի վրա, ինչպիսին է թութունի տաքացման համակարգը: Այսպես, ամերիկյան մարտաֆիլմերի հերոսը մեքենայով թռչում է երկնքում, տիեզերանավով ճանապարհորդում է Հրեշտակի համաստեղությունում, և, իհարկե փրկում է մարդկությունը, իսկ այս ամենի ընդմիջումներում ծխում է:
Ճիշտն ասած՝ ծխախոտի ոլորտը երկար ժամանակ չէր կարելի նորարարական անվանել: Համարվում է, որ ամերիկյան հնդկացիները դեռևս մեր թվարկությունից 1000 տարի առաջ են սկսել թութուն ծխել: Այնուամենայնիվ, մեզ ծանոթ ծխախոտի նախատիպը հայտնվել է միայն XIX դարում` Ղրիմի պատերզամի ժամանակ՝ բոլորիս հայտնի կարդիգանի, բալակլավայի (գլխարկ) և ռազմա-դաշտային բժշկության հետ մեկտեղ: Սկսած այն պահից, երբ XIX դարի 80-ական թվականներին ԱՄՆ-ում ստեղծվեց սիգարետի պատրաստման սարքը, այստեղ կարծես զարգացումն ընդհանրաես կանգ առավ: Հետաքրքիր է, որ տվյալ ոլորտում հեղափոխական փոփոխությունների նախաձեռնողը դարձավ աշխարհի հնագույն և ամենաազդեցիկ ծխախոտային ընկերություններից մեկը՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը (ՖՄԻ), որի պորտֆոլիոյի մեջ ընդգրկված են 15 հիմնական ծխախոտային բրենդերից 6-ը: Մի ժամանակ ընկերության հիմնադիրը ծխախոտի փոքրիկ խանութ ուներ Բոնդ փողոցում: Այժմ, Շվեյցարիայի Նեվշատել քաղաքում և Սինգապուրում՝ ընկերության գերժամանակակից հետազոտական կենտրոններում, խոստանում են արմատապես փոփոխել և՛ մեր վնասակար սովորությունը, և՛ ողջ ծխախոտի ոլորտը: Խոսքը գնում է անծուխ աշխարհի հասկացության մասին, որի խորհրդանիշն է ընկերության ամենագլխավոր նորարարական բրենդը՝ IQOS-ը:
Ցանկացած նոր բան սկսվում է համապատասխան բառապաշարի ստեղծմամբ: Այս բառարանում բացակայում են մոխիր, ծխախոտի հանգչել արտահայտությունները, բանաստեղծների ստեղծագործությունների կարմիր կրակները, իսկ բոլորի կողմից անիծվող հոտն IQOS-ի գործածման ժամանակ ավելի քիչ է: Ծխելու փոխարեն՝ օգտագործել, այրման փոխարեն՝ տաքացում, սիգարետի փոխարեն՝ գլանակ, ծխի փոխարեն՝ թութունի գոլորշի, կրակայրիչի փոխարեն՝ լիցքավորող սարք: IQOS-ը մի բառ է, որը ստեղծվել է մարքեթինգի մասնագետների կողմից: Նոր աշխարհին նոր անուններ են պետք: Զարմանալի ոչինչ չկա:
Ծխելն, իհարկե, վտանգավոր է առողջության համար, բայց ահասարսուռ վիճակագրությունը բոլորին չէ, որ կանգնեցնում է: Այսօր շուրջ 1 մլրդ մարդ ծխում է: Փորձագետների կանխատեսումերի համաձայն մինչև 2025թ. ծխողների թիվը, հաշվի առնելով Երկրագնդի վրա բնակչության աճը, կմնա նույնը և կկազմի շուրջ 1,1 մլրդ մարդ: Առողջապահության նախարարության գնահատմամբ, միայն Ռուսաստանում ծխողների թիվը կկազմի 30 մլն մարդ: «Ապագայում բոլոր ծխողները պետք է անցնեն այլընտրանքային պրոդուկտների», - նշում է Գլխավոր գործադիր տնօրեն Անդրե Կալանտզոպուլոսը:
Այլընտրանքային պրոդուկտ ասելիս ընկերությունում հասկանում են այսպես կոչված նվազեցված կամ մոդիֆիկացված ռիսկ պարունակող պրոդուկտները: Նոր սերունդներին անհրաժեշտ էր մի նոր բան առաջարկել՝ միաժամանակ պահպանելով գործընթացի նմանությունը, զգացողությունները, որոնք այս վնասակար սովորությունն այդքան անդիմադրելի են դարցնում: Այս խնդիրը լուծել օգնեցին 21-րդ դարի տեխնոլոգիաները:
2008թ.-ից սկսած՝ ՖՄԻ ընկերությունը գրեթե 6 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսել նվազեցված ռիսկ պարունակող պրոդուկտների հետազոտության, մշակման և առաջխաղացման վրա: Ներկայումս ՖՄԻ-ը Եվրոպայի 50 երկրների ՝ արտոնագիր ունեցող ամենամեծ ընկերությունների շարքում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը, հանդիսանալով միակ ծխախոտային ընկերությունն այս ցուցակում: Ներկա պահին ՖՄԻ ընկերությանն է պատկանում է 4600 արտոնագիր, ևս 6300 դիմում գտնվում է քննարկման փուլում արտոնագրի դիմումների հաստատմանը: Միայն Նեվշատել քաղաքում հետազոտությունների և մշակման գլխավոր կենտրոնի կառուցման և սարքավորումների ապահովման համար ծախսվել է 120 մլն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ Նեվշատելում և Սինգապուրում նվազեցված ռիսկով պրոդուկտների ստեղծման վրա աշխատում է 400 գիտնական և ինժեներ: Մասնագետները ներկայացնում են ավելի քան 30 ոլորտ՝ բժշկություն, դեղագործություն, թունաբանություն, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա և այլն: ՖՄԻ ընկերության հետազոտությունների և մշակման Նեվշատելի կենտրոոնն իրենից ներկայացնում է ֆուտուրիստական թափանցիկ խորանարդ, որը գտնվում է Նեվշատել լճի ափին: Սա լիարժեք գիտահետազոտական ինստիտուտ է: Իրականում, նվազեցված ռիսկով պրոդուտկների հետազոտման գործընթացը հիշեցնում է նոր դեղորայքի մշակումն ու ներկայացումը: Այն ընդգրկում է հինգ աստիճան՝ հիմնային ուսումնասիրություններ, թունաբանական գնահատական, կլինիկական գնահատական, ընդունում և վարք և երկարաժամկետ գնահատական:
Իր գործունեության մեջ ՖՄԻ ընկերությունն առաջնորդվում է ամերիկյան FDA (ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկողության վարչություն) վարչության ներքո գործող փոփոխված ռիսկ պարունակող ծխախոտային արտադրանքի կենտրոնի կողմից հրապարակված ուղեցույցով. Ի դեպ՝ այսպիսի կարգավիճակ ստանալու համար FDA ներկայացված IQOS-ի դիմումը կազմված է 2 մլն էջից:
Ինչպե՞ս է այն աշխատում
Այն, որ նիկոտինը կարող է ձի սպանել, ես առաջին անգամ իմացա տատիկիս ձեռքով պատրաստված պաստառից, որը հատուկ պապիկիս՝ մոլի ծխողի համար էր նախատեսված: Հետագայում ես հասկացա, որ դա ընդամենը առասպել է: Նիկոտինն առկա է ոչ միայն թութունի, այլ նաև կարտոֆիլի և սմբուկի մեջ: Ծխելու հետ կապված հիավանդությունների հիմնական պատճառը նիկոտինը չէ: Գլխավոր վտանգը ներկայացնում են այրման տարրերը:
Սիգարետի ծայրին ջերմաստիճանը հասնում է 800–900 °С-ի: Այսպիսի ջերմաստիճանում ի հայտ է գալիս ավելի քան 6000 քիմիական նյութ: Դրանցից մոտ 100-ը որակվում են որպես վնասակար կամ առողջության համար պոտենցիալ վնասակար: Որպեսզի այդ բոլոր ալդեհիդները չներշնչեք, անհրաժեշտ է ուղղակի թողնել ծխելը և հնարավորության դեպքում ծխողներից հեռու մնալ:
Շերլոկ Հոլմսի վերջին մասի ստեղծողները գլխավոր դերակատար Բենեդիկտ Կեմբերբետչի միջոցով փոխանցել են հետևյալ կատակը. «Այս գործը երկու նիկոտինային կպչուն ժապավեն կխլի»: Այսինքն՝ նույնիսկ Շերլոկ Հոլմսը, որ մի ժամանակ նվազագույնը երկու անգամ ծխամորճ ծխելու կարիք ուներ զանազան գաղտնիքներ բացահայտելու համար, հասկանում է, որ հենց այրման գործընթացն է, որ վտանգ է պարունակում առողջության համար: Ժամանակակից Շերլոկը դեմ է այրմանը: Սակայն այս գործում գործընթացը ոչ պակաս կարևոր է, քան քիմիական արդյունքը:
«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության փորձագետները մշակել են ծխախոտի ծխում առկա ավելի քան 50 վնասակար նյութերի ցուցակ և կատարել են հետազոտություն, որի ընթացքում համեմատել են IQOS-ի գոլորշու մեջ պարունակվող վնասակար նյութերն ու սիգարետի ծխում պարունակվող վնասակար նյութերը: Այսպիսով՝ պարզվել է, որ IQOS-ի օգտագործման ժամանակ անջատվում է 95%-ով ավելի քիչ վնասակար նյութ՝ համեմատած սիգարետի հետ:
Կարևոր է. Սա չի նշանակում, որ ռիսկը նվազում է 95%-ով: IQOS-ի օգտագործումը չի բացառում առողջությանը հասցվող ռիսկերը:
|
|
Բացի այդ, ՖՄԻ-ը իրականացրել է հետազոտություններ՝ գնահատելու IQOS-ի թութունային գոլորշու ազդեցությունը շինություններում օդի որակի վրա՝ համեմատած ավադական սիգարետի հետ: Նեվշատելում՝ հատուկ նախապատրաստված սենյակում, լաբորատոր պայմաններում չափել են ծխելու ընթացքում առաջացող 20 թունավոր նյութերի բաղադրությունը: Այսպես՝ IQOS-ի օգտագործումից հետո դրանցից 18-ը պահպանվել են նորմայի սահմաններում: Բարձրացել է միայն նիկոտինի և ացետալդեհիդի մակարդակը, այնուամենայնիվ, այս նյութերն էլ են մնացել ԵՄ-ի կողմից հաստատված նորմայի սահմաններում՝ 250 անգամ ցածր նիկոտինի և 40 անգամ ցածր ացետալդեհիդի դեպքում: Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ թութունի գոլորշին, որն անջատվում է
IQOS-ի գործածումից, բացասաբար չի ազդում շինություններում օդի որակի վրա:
IQOS-ը բաղկացած է երկու տարրերից՝ բռնիչից և լիցքավորիչ սարքից: Բռնիչում տեղադրված է մասնիկը, որը տաքանում է մինչև 350 °C, ընդ որում թութունի մեծ մասը գլանակում տաքանում է մինչև ընդամենը 250 °C: Սա բավարար է, որպեսզի գործընթացից ստանաք ծանոթ զգացողությունները, բայց չափազանց քիչ է քիմիական ռեակցիաներ սկսելու համար, որոնք բերում են թունավոր նյութերի փնջի առաջացման, մասնավորապես թունավոր ածխաթթու գազի արտազատման համար: Ընդ որում, սարքը, ավելի ճիշտ տաքացնող սայրը, որը գտնվում է մուշտուկի ներսում, անընդհատ վերահսկում է թութունի ջերմաստիճանը: Դրա այրումը կանխելը բարդ խնդիր էր: Լուծումը հուշեց ավտո արդյունաբերության ոլորտը, որը դիմադրության ջերմաչափեր է օգտագործում էլեկտրոնիկայի վերահսկողության ցուցիչներում: Մեքենայում շատ համակարգեր պահանջում են մշտական մոնիթորինգ, որպեսզի հնարավոր լինի ժամանակին բացառել գերտաքացումը և մաշվելը: ՖՄԻ ընկերության գիտնականները այդ տեխնոլոգիան ադապտացրել են IQOS-ի համար:
IQOS-ի մեկ լիցքավորումը բավականացնում է մոտ 14 ներքաշման համար (~6 րոպե), այնքան, ինչքան որպես կանոն մարդը կատարում է ծխելիս: Եթե Նեվշատելում ստեղծված IQOS սարքերը պատրաստվում են Մալայզիայում, ապա գլանակները պատրաստվում են Եվրոպայում, ներառյալ հենց Նեվշատելը: Այստեղ մեկ րոպեյում արտադրվում է մոտ 8000 գլանակ: Գլանակը սիգարետ չէ: Հասարակ սիգարետը պարունակում է մանրեցված թութունի տերև: Գլանակներում գտնվող թութունը հատուկ վերամշակման է ենթարկվում: Այն մանրեցվում է, այնուհետև ջրի, գլիցերինի և ցելյուլոզայի մանրաթելերի ավելացմամբ վերականգնվում է: Եթե սիգարետը պարունակում է 550-700 մգ թութուն, ապա գլանակը՝ միայն 320 մգ: Նրբաթիթեղը, որի մեջ փաթաթված է գլանակի թութունը, բացառում է գլանակի օգտագործումը որպես սիգարետ՝ այն հնարավոր չէ այրել, հենց դրա շնորհիվ էլ տաքացումը հավասարաչփ է կատարվում:
IQOS-ը ներկայացվել է 2014թ.-ին: ՖՄԻ ընկերության ներքին գնահատականի համաձայն, աշխարհում ավելի քան 10 մլն մարդ անցել է IQOS-ի, և նրանց 70%-ը թողել է ծխելը: Սա ընկերության նորարարական պրոդուկտի կարևոր գնահատական է, քանի որ ընկերությունը հենց սկզբից ձգտում էր պահպանել ծխելու գործընթացն ու զգացողությունները՝ նվազագույնի հասցնելով առողջությանը հասցվող ռիսկերը: Նոր սարքը հատկապես հայտնի է Ճապոնիայում և Կորեայում: Ֆիլիպ Մորրիսում հույս ունեն, որ մինչև 2025թ. ավելի քան 40 մլն ծխողներ սիգարետը կփոխարինեն նիկոտին պարունակող այլընտրանքային պրոդուկտներով: Այդ պատճառով էլ ընկերությունը կարող է լրիվ հրաժարվել հասարակ սիգարետի արտադրությունից, և անծուխ աշխարհն իրականություն կդառնա: Չնայած, այն մեզանից յուրաքանչյուրի համար զգալիորեն ավելի շուտ կարող է իրականություն դառնալ: