Կազմվել է աշխարհի խոշորագույն ընկերությունների թոփ-100-ը՝ ըստ եկամուտների

Կազմվել է աշխարհի խոշորագույն ընկերությունների թոփ-100-ը՝ ըստ եկամուտների

Թոփ-100-ի տվյալները վերցվել են աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 վարկանիշից: Ընկերությունների եկամուտները հաշվարկվել են 2018 թվականի համար: Աշխարհի բոլոր խոշոր ընկերություններն օգտվում են տնտեսության գլոբալացման առավելություններից: Թվարկված ընկերություններից շատերը հարյուր միլիարդավոր դոլարներ են ստանում: Fortune ամսագիրն ամեն տարի հրապարակում է ամենամեծ եկամուտներն ունեցող աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշը: Ըստ howmuch-ի ստեղծված այս վիզուալացումը ներկայացնում է ընկերությունների թոփ-100-ը՝ տրամադրելով տեղեկատվություն այն մասին, թե որտեղ են գտնվում դրանք և ինչ ոլորտներն են ներկայացնում: • Ընդհանուր առմամբ, աշխարհի 100 խոշորագույն ընկերություններն ավելի քան 15 տրիլիոն դոլար եկամուտ են ստացել: • Թոփ-100 ընկերությունները ներկայացնում են 17 երկրներ: • Աշխարհի 100 ամենաթանկարժեք ընկերությունների կեսից ավելին գտնվում է ԱՄՆ-ում (35 ընկերություն) կամ Չինաստանում (23 ընկերություն): • Աշխարհի ամենաթանկարժեք 100 ընկերությունները տարբեր ճյուղեր են ներկայացնում. առավել լայնորեն ներկայացված են էներգետիկայի, տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների ոլորտները: