«Ֆյոդոր» ռոբոտը Միջազգային տիեզերական կայանից Երկիր է վերադարձել

«Ֆյոդոր» ռոբոտը Միջազգային տիեզերական կայանից Երկիր է վերադարձել

Ռուսական «Ֆյոդոր» ռոբոտը «Սոյուզ MC-14» տիեզերանվով Երկիր է վերադարձել միջազգային տիեզերական կայանից։ Այս մասին հաղորդվում է Ռոսկոսմոս պետական կորպորացիայի թվիթերում։ Ինչպես նշվում է, տվյալ տիեզերանավը մերձերկրյա օրբիտա էր ուղարկվել օգոստոսի 22-ին։ Հինգ օր անց նա հասել է ՄՏԿ, իսկ սեպտեմբերի 6-ին դուրս է եկել կայանից։ Հաղորդվում է, որ «Սոյուզ MC-14»–ը «Ֆյոդոր» ռոբոտի հետ միասին հաջողությամբ վայրէջք է կատարել երկրի վրա Մոսկվայի ժամանակով 00.32–ին։ Պետկորպորացիայի համաձայն՝ վայրէջքից հետո այն գտնվում է ուղղահայաց դիրքով և պաշտպանության տակ է վերցված։ https://youtu.be/Lxb_hgmEKkw