Twitter-ը հաշիվ է բացել Instagram-ում և թրոլինգ է անում մրցակցին

Twitter-ը հաշիվ է բացել Instagram-ում և թրոլինգ է անում մրցակցին

Twitter սոցցանցը հաշիվ է բացել Instagram սոցցանցում, որպեսզի թվիթների սքրինշոթեր տեղադրի և թրոլինգի ենթարկի մրցակցին, հայտնում է Mashable-ը: Instagram-ը սկզբնապես ստեղծվել է որպես սոցցանց, որտեղ օգտատերերը կիսվում են իրենց լուսանկարներով: Բայց ժամանակի ընթացքում սոցցանցում սկսել են նաև այլ նյութեր տեղադրել՝ մեմեր, երկար տեքստեր, երաժշտական տեսահոլովակների հատվածներ և այլն: Շատերն Instagram-ում զվարճալի թվիթների սքրինշոթեր են հրապարակում: Դա այնքան հաճախ է տեղի է ունենում, որ սոցցանցերում հայտնվեց «թվիթերյան սքրինշոթերը մեմեր չեն» արտահայտությունը: Թրենդին ուշադրություն է դարձրել նաև Twitter-ի օգտատեր @Miagrassia28-ը: Նա նշել է Twitter-ի պաշտոնական հաշիվը և ընկերությանը խորհուրդ տվել այդ մասին խոսել Instagram-ի հետ: Twitter-ը Instagram-ում հաշիվ է բացել և հրապարակել @Miagrassia28-ի հաղորդագրության սքրինշոթը՝ այն բաժանելով վեց հաղորդագրության: Պարբերականը պնդում է, որ, դատելով Twitter-ի Instagram-ի նկարագրությունից, հաշիվը միայն մեկ նպատակ ունի՝ տեղադրել թվիթների սքրինշոթերը: Twitter-ում Instagram-ի հաշիվը դեռ չի արձագանքել այս իրավիճակին: