Գերմանական քաղաքը վճարելու է ապացուցելու համար, որ այն գոյություն չունի

Գերմանական քաղաքը վճարելու է ապացուցելու համար, որ այն գոյություն չունի

Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքի իշխանությունները մեկ միլիոն եվրո պարգևավճար են խոստանում այն անձին, որը կկարողանա ապացուցել, որ քաղաքը գոյություն չունի: 1994 թ.-ին լույս տեսած «Բիլեֆելդյան դավադրություն» երգիծական տեսության համաձայն, այս քաղաքը գոյություն չունի: Նրանք, ովքեր վստահ են Բիլեֆելդի գոյությանը, մասնակցում են համաշխարհային դավադրությանը, ըստ տեսության հեղինակ՝ Աքիմ Հելդի: Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է մի անգամ կատակել՝ կասկածելով քաղաքի գոյությանը, որը գտնվում է Բեռլինից մոտ 205 մղոն հեռավորության վրա, հայտնում է ITV News-ը: Քաղաքային պաշտոնյաներն ասում են, որ յուրատեսակ մրցույթի մասնակիցները «ստեղծագործելու սահմաններ չունեն», սակայն դրամական մրցանակ կստանա միայն հիմնավոր և անհերքելի ապացույցներ ներկայացնողը: