ՀՀ ԶՈւ-երը մշտական զգոն են, սակայն ՊՆ-ն միշտ գերադասում է լինել զուսպ. ՊՆ խոսնակ
12:41 | 2019-08-19
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել։ Գրառումը՝ ստորև․
«ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»,- գրել է Հովհաննիսյանը։