Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Նա (Զարիֆը) կուղեւորվի Չինաստան, ինչպես նաեւ Ճապոնիա»,- ասել Է նա բրիֆինգի ընթացքում, նշելով, որ օրակարգը ներառելու Է երկկողմ համագործակցության հարցերը եւ հրատապ այլ խնդիրներ: Մուսավին հավելել Է, որ օգոստոսի վերջին պլանավորված են Զարիֆի ուղեւորություններն Ասիայի երկրներ։