Հայաստանն առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն Է ռուսաստանցիների համար

Հայաստանն առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն Է ռուսաստանցիների համար

Երկրորդ ամառն անընդմեջ Հայաստանն առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն Է դարձել ռուսաստանցիների համար. միջին հաշվով գնված բոլոր ավիատոմսերի 8,5 տոկոսը բաժին Է ընկնում մեր երկրին: Այդ մասին վկայում են ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության անցկացրած հետազոտության տվյալները, որը պատրաստվել Է ՏԱՍՍ-ի համար: Առաջատարների թվում են նաեւ Իտալիան եւ Թուրքիան, որոնք մեկ տարի առաջ զբաղեցնում Էին հինգերորդ եւ տասներորդ տեղը համապատասխանաբար: Ընդ որում ավելի վաղ թոփ-3-ում Էր նաեւ Վրաստանը, որի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվեց 2019 թվականի հուլիսի 8-ին: Այս սեզոնում Վրաստանին հաջողվել Է վարկանիշի հինգերորդ տեղն զբաղեցնել հունիսին գրանցված տուրիստական մեծ հոսքի շնորհիվ»,- նշվում Է հետազոտության մեջ: Ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունների տասնյակում տեղ են գտել նաեւ Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան եւ Ղրղզստանը: