Վահագն Դավթյանը Իսրայելի բաց մրցաշարի հաղթող

Վահագն Դավթյանը Իսրայելի բաց մրցաշարի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկներ: Օղակների վարժություն մրցաձևում չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժությունում արծաթե մեդալ է նվաճել: Մարզիկներն Իսրայել էին մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և մարզիչ Սոս Սարգսյանի գլխավորությամբ: