Նեյմարը պետք չէ «Բարսելոնային»․ Ստոիչկով

Նեյմարը պետք չէ «Բարսելոնային»․ Ստոիչկով

«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, ով մոտ է կատալոնական ակումբ վերադառնալուն։ ««Բարսելոնա»-ին Նեյմարը պետք չէ։ Նրանք ունեն Մեսսի, Սուարես, Գրիզման։ Ինչի՞ն է պետք Նեյմարը և ո՞ր դիրքում պետք է խաղա։ Բացի այդ, նա ռումբ կդառնա հանդերձարանում։ Նաև, «Բարսելոնա»-ն այդքան գումար չունի»,- Ստոյիչկովի խոսքն է մեջբերում Univision-ը։ 27-ամյա Նեյմարը կատալոնական ակումբում հանդես է եկել 2013-17 թթ․։