Գոռ Երիցյանը կմրցի ամերիկացի Չեմպանի հետ

Գոռ Երիցյանը կմրցի ամերիկացի Չեմպանի հետ

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը օգոստոսի 17-ին հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը օգոստոսի 17-ին, կանցկացնի իր 11-րդ մենամարտը: ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում ուժերը կչափի ամերիկացի Դերիոն Չեպմանի հետ: Մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 8 մենամարտ, որոնցից 3-ում հաղթել է: Գոռ Երիցյանը հաղթել է իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում: