«Փյունիկը» զիջեց «Վուլվերհեմփթոնին» և դուրս մնաց Եվրոպա լիգայից

«Փյունիկը» զիջեց «Վուլվերհեմփթոնին» և դուրս մնաց Եվրոպա լիգայից

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դուրս մնաց Եվրոպայի լիգայից` պատասխան խաղում ևս պարտվելով անգլիական «Վուլվերհեմփթոնին»-ին: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում, «Փյունիկն» արտագնա խաղում բաց թողեց 4 գնդակ, ինչպես առաջին խաղում: «Վուլվերհեմփթոնի» կազմում աչքի ընկան Պեդրու Նետուն, Մորգան Գիբս-Ուայթը, Ռուբեն Վինագրեն և Դիոգու Ժոտան: Երկու խաղերի ընդհանուր 0:8 հաշվով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում խաղալու հնարավորություն ստացավ «Վուլվերհեմփթոնը»: