Արժանի էինք այս հաղթանակին. Վարդան Մինասյան

Արժանի էինք այս հաղթանակին. Վարդան Մինասյան

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով իր թիմն արժանիորեն է դուրս եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ: «Իհարկե, մենք արժանի էինք այս հաղթանակին: Մենք տակտիկապես ճիշտ գործեցինք և երկու խաղակեսերում էլ պահպանեցինք տեմպը», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը: Վերջինիս խոսքով՝ թիմը դեռևս ոչ մի տեղեկություն չունի հաջորդ մրցակցի՝ Լյուքսեմբուրգի չեմպիոնի մասին: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստան չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում հյուրընկալվելով վրացական «Սաբուրթալո»-ին հաղթեց 0:2 հաշվով (առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ին պարտվել էր 1:2 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր հաշիվը 2:3) և դուրս եկավ փլեյ-օֆֆ: