Նյու Յորքում թռիչքի ժամանակ ինքնաթիռը դետալ է կորցրել

China Eastern Airlines ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռը Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան է վերադարձել՝ թռիչքի ժամանակ դետալ կորցնելով, հաղորդում է Airlive-ը։ Չվերթը Նյու Յորքից մեկնարկել է օգոստոսի 12-ին, տեղի ժամանակով՝ 16։25-ին և վայրէջք կատարել միևնուն օրը՝ 19։25-ին, սակայն միջադեպի մասին միայն այժմ է հայտնի դարձել։ Ուղևորներից մեկի կողմից արված լուսանկարի համաձայն՝ ինքնաթիռի թևին պակասում է ինտերցեպտորը՝ հատուկ մեխանիզմ, որից կախված է վերելքի և դիմադրության ուժի ձևավորումը։