Վրաստանն արագագնաց մայրուղի կկառուցի Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում

Վրաստանն արագագնաց մայրուղի կկառուցի Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ նոր արագագնաց մայրուղու կառուցման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ նախագծի իրացումը կսկսվի այս տարվա վերջին։ «Պատմական նշանակության նախագիծը կստորագրվի մի քանի օրից, և տարեվերջին կսկսվի Քոբի-Գուդուարի հաղորդագծի կառուցումը՝ թունելի հետ միասին»,-հայտարարել է Բախտաձեն։ Նա հայտարարել է, որ հաղորդագիծը կդառնա ամենաերկար թունելներից մեկը և Եվրոպայի տարածքում ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։