Բելգիական քաղաքում փողոցային կատուներին կերակրելու խիստ կանոններ են մտցվել

Բելգիական քաղաքում փողոցային կատուներին կերակրելու խիստ կանոններ են մտցվել

Բելգիական Նամյուր քաղաքի իշխանությունները փողոցային կատուներին կերակրելու խիստ կանոններ են մտցրել: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով RTBF-ին: Պարբերականի համաձայն, նման միջոցներ են ձեռնարկվել կենդանիների չվերահսկվող բազմացումը կանխելու համար: Նշվում է, որ չնայած կատուների զանգվածային ստերիլիզացմանը, քաղաքաբնակների կողմից կենդանիներին կերակրելը նպաստում է դրանց չվերահսկվող բազմացմանը: Այս միտումը սահմանափակելու համար քաղաքը խիստ կանոնակարգ է սահմանել: Այժմ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է փողոցում կերակրել կատուներին, պետք է քաղաքային իշխանություններից հատուկ թույլտվություն ստանա՝ այսպես կոչված կերակրման քարտ: Նման քարտի սեփականատերը պարտավորվում է հետևել մի շարք կանոնների: Դրանց թվում է կատուներին նորմալ սնունդ տալը և ոչ թե սննդի մնացորդներ և ոսկորներ: Քարտատերը չպետք է կատվի համար նախատեսված սնունդը ուղղակիորեն գետնին դնի: Պատավորությունների մեջ է մտնում նաև կենդանիներին նախատեսված ժամանակահատվածում կերակրելը: Կանոններին չհետևելու դեպքում անձը կզրկվի կերակրման քարտից: