Ռուսաստանի ռազմական պոլիգոնի մոտակայքում բնակվող ավանի բնակիչները տարհանվում են այնտեղ տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո

Ռուսաստանի ռազմական պոլիգոնի մոտակայքում բնակվող ավանի բնակիչները տարհանվում են այնտեղ տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո

Օգոստոսի 14-ի առավոտյան Արխանգելսկի շրջանի ռազմական պոլիգոնի մոտակայքում գտնվող Նյոնոկսա ավանի բնակիչները, որտեղ օգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել, տարհանվում են: 29.ru-ի փոխանցմամբ, նրանք տեղի զորամասից տեղեկատվություն են ստացել, որ հատուկ այդ նպատակով Նյոնոկսա կայարանից գնացք կշարժվի, որն էլ բնակավայրից կտեղափոխի մարդկանց՝ պոլիգոնում աշխատանքների իրականացման ժամանակ: Դրանք նախատեսված են առավոտյան: Ավանի բնակիչները հայտնել են, որ տարհանումը կապված է տեղի զորամասում նախատեսված աշխատանքների հետ և ոչ մի կապ չունի օգոստոսի 8-ի պայթյունի հետ: ՌԴ Արխանգելսկի շրջանի Սեվերոդվինսկում ճառագայթման մակարդակը, ռազմական պոլիգոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գերազանցել է 4−16 անգամ: