Դերասանը Քեթի Փերիին մեղադրել է ոտնձգությունների մեջ

Դերասանը Քեթի Փերիին մեղադրել է ոտնձգությունների մեջ

Դերասան և մոդել Ջոշ Քլոսը ամերիկացի երգչուհի Քեթի Փերիին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին նա գրել է իր Instagram-ում: Ինչպես նշվում է, Քլոսը նկարահանվել է Փերիի «Teenage Dream» երգի տեսահոլովակում, և միջադեպը տեղի է ունեցել դրա թողարկումից անմիջապես հետո: Տղամարդու խոսքերով, երգչուհին երեկույթ է կազմակերպել, որի ժամանակ, հյուրերի աչքի առաջ, հանել է նրա տաբատը: Նա խոստովանել է, որ այդ ժամանակ սիրահարված է եղել Փերիին, և երգչուհու արարքը նվաստացրել է իրեն: Դերասանը նաև հավելել է, որ երկար ժամանակ որևէ մեկի հետ չի քննարկել այս միջադեպը, որպեսզի երգչուհու հետ համագործակցելու և գումար վաստակելու հնարավորություն ունենա: Բացի այդ, նա նշել է, որ Փերիի ներկայացուցիչները խնդրել են նրան, որ դեպքը չհրապարակայնացվի: