Բրազիլիայի նախագահը հորդորել է ավելի քիչ ուտել և քիչ զուգարան գնալ՝ մոլորակին օգնելու համար. Fox News

Բրազիլիայի նախագահը հորդորել է ավելի քիչ ուտել և քիչ զուգարան գնալ՝ մոլորակին օգնելու համար. Fox News

Բրազիլիայի ղեկավար Ժաիր Բոլսոնարուն հորդորել է ավելի քիչ ուտել և քիչ զուգարան գնալ՝ մոլորակին օգնելու համար: Fox News-ի փոխանցմամբ, Բրազիլիայի տարածքում է գտնվում աշխարհի ամենախոշոր՝ Ամազոնիայի խոնավ արևադարձային անտառների 60 %-ը: Անտառների տարածքը, որոնք մոլորակին 20 % թթվածին են տալիս, սրընթացորեն կրճատվում է: Բրազիլական տիեզերական գործակալությունը վերջերս հաշվարկել է, որ այս տարվա մայիսից հուլիս ամիսներին նույնքան անձրևային անտառ է հատվել, որքան 2016, 2017 և 2018 թվականների մայիսից հուլիս ամիսներին միասին վերցրած: Նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ գործակալությունը շահարկում է տեղեկատվությունը՝ իր վարչակազմին վարկաբեկելու համար: Գործակալության ղեկավար, ֆիզիկոս Ռիկարդո Գալվաոյին աշխատանքից ազատել են: Երբ լրագրողը հարցրել է նախագահին, արդյոք հնարավոր է միաժամանակ կերակրել քաղցածներին, պահպանել բնությունը և արագացնել տնտեսական աճը, Բոլսոնարուն պատասխանել է. «Բավական է ավելի քիչ ուտել: Դուք խոսում եք շրջակա միջավայրի աղտոտման մասին: Կարելի է զուգարան գնալ օրումեջ: Այդպես ավելի լավ կլինի ամբողջ աշխարհի համար»: