Փորձագետներն անվանել են լավագույն տեսախցիկ ունեցող սմարթֆոնն աշխարհում

Փորձագետներն անվանել են լավագույն տեսախցիկ ունեցող սմարթֆոնն աշխարհում

DxOMark-ի փորձագետներն անվանել են սմարթֆոնը, որի ստացած պատկերներն առանձնանում են ամենաբարձր որակով: Առաջատարը Samsung Galaxy Note10+ 5G-ն է: Սա որոշվել է փորձարկման ընթացքում: Բջջային տեսախցիկների վարկանիշային աղյուսակում, անցկացված թեստերի արդյունքների համաձայն, գաջեթը 1 միավորով գերազանցել է Huawei P30 Pro և Samsung Galaxy S10 5G սմարթֆոններին: Այնուամենայնիվ, փորձագետները շարունակում են P30 Pro-ն լավագույնը համարել լուսանկարների որակի առումով, երբ Note10+ 5G-ն ստացել է 118 միավոր, իսկ Huawei-ից նրա մրցակիցը՝ 119: Samsung-ի գաջեթը լավագույն արդյունք է ցուցադրել դիմային տեսախցիկով նկարահանման և տեսանկարահանման ժամանակ. դրանք, համապատասխանաբար, 99 և 101 միավոր են: Հակառակ այն կարծիքի, որ iPhone-ը լավագույնն է տեսագրության մեջ, ներկայիս Apple սմարթֆոնները զիջել են հարավկորեական դրոշակակրին. դրանց արդյունքները 82 և 96 միավոր են: https://www.youtube.com/watch?v=J1fNnJCubhY