Նոր Զելանդիան առաջին երկիրն է, որտեղ աշխատավարձ կարելի է ստանալ կրիպտոարժույթով

Նոր Զելանդիան առաջին երկիրն է, որտեղ աշխատավարձ կարելի է ստանալ կրիպտոարժույթով

Նոր Զելանդիան դարձել է մոլորակի առաջին երկիրը, որի իշխանությունները պաշտոնապես հավանություն են տվել ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերի վճարումն իրականացնել կրիպտոարժույթով, հաղորդում է Financial Times-ը: Նշվում է, որ երկրում կրիպտոարժույթը հավասարեցվել է վճարումների հիմնական տեսակներին: «Նոր Զելանդիայի իշխանությունների որոշմամբ սեպտեմբերի 1-ից թույլատրվում է աշխատավարձի վճարումը կրիպտոարժույթով՝ բիթքոիններով, եթե վճարումները կատարվում են կանոնավոր հաստատագրված գումարների տեսքով»,- ասվում է հաղորդագրությունում: Միևնույն ժամանակ, ընտրված թվային արժույթը նույնպես պետք է կապված լինի առնվազն մեկ սովորական արժույթի հետ և այն պետք է փոխարկելի լինի վճարման ստանդարտ ձևի: Այնուամենայնիվ, ինքնազբաղված քաղաքացիները չեն կարող աշխատավարձ ստանալ կրիպտոարժույթով: Ընկերությունների համար եկամտահարկը նույնն է լինելու: