Կողոպտել են Ջենիֆեր Լոպեսի փեսացուին

Կողոպտել են Ջենիֆեր Լոպեսի փեսացուին

«Յանկիս» բեյսբոլի ակումբի նախկին խաղացող և Ջենիֆեր Լոպեսի փեսացու Ալեքս Ռոդրիգեսին կողոպտել են՝ կես միլիոն դոլարի վնաս պատճառելով: Դեպքը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում, երբ Ռոդրիգեսը ճաշել է ռեստորանում: Գողերը կոտրել են նրա մեքենան և տարել ողջ էլեկտրոնիկան, ինչպես նաև մարզիկի անձնական իրերը՝ զարդեր, նոթբուք, ֆոտոխցիկ և այլն: Գողացված իրերի ընդհանուր գումարը կազմել է 500 հազար դոլար: Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել: Ալեքս ասել է, որ ինքը շատ նեղված է, քանի որ գողացված իրերի թվում կան բաներ, որոնք իր համար առանձնահատուկ արժեք են ներկայացնում: https://www.instagram.com/p/B1ANX9lg8zQ/?utm_source=ig_embed