Գիտնականները էբոլայի դեմ դեղամիջոց են հայտնաբերել

Գիտնականները էբոլայի դեմ դեղամիջոց են հայտնաբերել

Գիտնականները հայտարարել են, որ Էբոլայի դեմ պայքարում երկու փորձարարական բուժում այնքան լավ արդյունք են տվել, որ այժմ դրանք կառաջարկվեն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող բոլոր հիվանդներին՝ հաղորդել է The New York Times-ը: Թերապիան հիմնված է հակամարմինների օգտագործման վրա և բավականին արդյունավետ է: Այն փրկել է վարակված հիվանդների մոտավորապես 90%-ին: Գիտնականները թերապիան անվանում են շրջադարձային կետ վիրուսի դեմ երկարատև պայքարում: «Այժմ մենք կարող ենք ասել, որ վարակվածների 90 տոկոսը կարող է փրկվել: Սա հույս է ներշնչում, որ Կոնգոյի արևելքում տեղի ունեցած աղետալի համաճարակը, հնարավոր է, շուտ դադարեցվի, և ապագա բռնկումները կանխվեն», - ասում է ԱՀԿ Էբոլայի գնահատման հանձնաժողովի համանախագահ Ջերեմի Ֆարարը: Սակայն գիտնականները նշում են, որ նոր բուժումը ցույց է տվել իր արդյունավետությունը միայն հիվանդության վաղ փուլերում: Image result for Ученые нашли лекарство от Эболы