Թուրքիայում զավեշտալի դեպք է գրանցվել․ ցուլը մտել է խանութ

Թուրքիայում զավեշտալի դեպք է գրանցվել․ ցուլը մտել է խանութ

Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից: Ադըյամանի Ալթընշեհիր թաղամասում ցուլը, բեռնատար մեքենայի վրայից ցատկելով, խանութ է մտել` խուճապ առաջացնելով հաճախորդների մոտ: Խանութում բոլոր բաժինները շրջելուց հետո ցուլը ցուցափեղկը կոտրելով դուրս է եկել: Այս ամենը արձանագրել են խանութի անվտանգության տեսախցիկները: Նշվում է, որ ցուլը 6000 թուրքական լիրայի վնաս է պատճառել խանութին: Ավելի ուշ մսագործին հաջողվել է բռնել կենդանուն և մորթել նրան: https://www.youtube.com/watch?v=-vkQeFtKJlI